Իրանի պատվիրակությունը, արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի գլխավորությամբ, մեկնել է Իսլամաբադից բարձր մակարդակով մի շարք հանդիպումներից հետո՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Մեկնելուց առաջ պատվիրակությունը Պակիստանի ղեկավարներին է հանձնել ամերիկա-իսրայելական պատերազմը դադարեցնելու մասին իր պահանջների պաշտոնական ցուցակը։               
 

Հարցերն առայժմ կարելի է լուծել Երևանում

Հարցերն առայժմ կարելի է լուծել Երևանում
17.08.2023 | 16:30

ՄԱԿ–ից, աշխարհից, Հռոմի պապից, ռուսներից, ամերիկացիներից, մյուսներից արդարություն, խաղաղություն, գթասրտություն մուրալուց և մուրացածը չստանալուց հետո մուննաթ գալուց առաջ պետք է միշտ հիշել, որ Նիկոլ Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս ու հարցականի տակ դրել Հայաստանի գոյությունը։ Մնացածը քնարերգություն է։

Հարցերն առայժմ կարելի է լուծել Երևանում։ Շատ ժամանակ չի մնացել։ Եթե այսպես շարունակվի, ապա մեր երկրով կզբաղվի ոչ թե ՄԱԿ–ը, այլ բացառապես Կարմիր խաչը։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 6691

Մեկնաբանություններ